ՊԱԾ-ի հակակոռուպցիոն գործակալությունը կաշառք վերցնելու փաստով ձերբակալել է երկու անձի
ՊԱԾ-ի հակակոռուպցիոն գործակալությունը կաշառք վերցնելու փաստով ձերբակալել է երկու անձի

Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության և պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները կաշառք վերցնելու փաստի հիման վրա ձերբակալել են երկու հոգու,- այս մասին տեղեկություն է տարածում ՊԱԾ-ը:

Գերատեսչության տեղեկությամբ, ձերբակալված են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ոստիկանության դեպարտամենտի մոնիտորինգի գլխավոր վարչության բաժնի ղեկավար Գիորգի Գ.-ն և «Վրաստանի պատերազմի և ռազմական ուժերի վետերանների և մարտիկնների Վազիանի միության» ղեկավար Միխեիլ Գ.-ն:

«Հետաքննությունն ընթանում է կաշառք վերցնելու փաստով (Վրաստանի ՔՕ-ի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի 6-ից 9 տարվա ազատազրկում: Հետաքննությունը վարում է պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկությունում: