ՊԱԾ. Ղարափիլա գյուղի հարակից օկուպացված տարածքում ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի «սահմանազատում» են իրականացրել
Ղարափիլա գյուղի հարակից օկուպացված տարածքում ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի «սահմանազատում» են իրականացրել,- այս մասին տեղեկություն է տարածում Պետական անվտանգության ծառայությունը։
«Պետական անվտանգության ծառայության կողմից միացվել է թեժ գիծը։ Հարցը կքննարկվի միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հանդիպմանը։ Անօրինական գործընթացի մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը և Ժնևյան բանակցությունների համանախագահները»,- հայտնել են ՊԱԾ-ից։