ՊԱԾ - Ընթանում է հետաքննություն Ուկրաինայում գտնվող Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպմամբ և ֆինանսավորմամբ հանցավոր գործողությունների, այդ թվում Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերի վերաբերյալ
Ընթանում է հետաքննություն Ուկրաինայում Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպմամբ և ֆինանսավորմամբ հանցավոր արարքների, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերի առնչությամբ,- այս մասին ասված է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով` տեղեկացնում ենք հանրությանը, որ Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է վարում ահաբեկչության նախապատրաստման և պետական իշխանությունը տապալելու դավադրության փաստով։ Հանցանքը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 18-323 հոդվածի առաջին մասով և 315-րդ հոդվածի առաջին մասով։
Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերը՝ Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կազմակերպմամբ և ֆինանսավորմամբ։
Նշված հանցավոր գործողությունների նպատակը անկարգություններ ստեղծելու և իշխանությունը թուլացնելու ֆոնին քայքայիչ ուժերով բռնի միջոցներով պետական իշխանությունը տապալելն է։
Քրեական գործով իրականացվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց շրջանակներում կոնկրետ անձինք կանչվում են քննչական մարմին՝ որպես վկա հարցաքննվելու», – ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։