ՊԱԾ-ը Լևան Խաբեիշվիլիի հետ միասին ձերբակալել է նաև Մուրթազ Զոդելավային
Պետական անվտանգության ծառայությունը, Ազգային շարժման քաղաքական խորհրդի անդամ Լևան Խաբեշվիլիի հետ միասին ձերբակալել է Ազգային շարժման անդամ Մուրթազ Զոդելավային։
Այս մասին հայտարարվել է Պետական անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Լևան Խաբեշվիլիի ձերբակալության ժամանակ նրա հետ միասին ձերբակալվել է նաև Մուրթազ Զոդելավան։ Խաբեշվիլին ձերբակալությունից անմիջապես հետո նրան տվել է իր բջջային հեռախոսը, մինչդեռ Զոդելավան փորձել է փախչել՝ նշված հեռախոսը թաքցնելու համար, որի ընթացքում նա ֆիզիկապես դիմադրել է Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակիցներին։ Նրա գործողությունները որակվում են Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը նախատեսում է 2-ից 5 տարի ազատազրկում։ Պետական անվտանգության ծառայությունը ակտիվորեն և առաջնահերթ կարգով շարունակելու է օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ վրացական պետության դեմ ուղղված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու և կանխելու համար», – հայտնել է ՊԱԾ-ից։
Տեղեկության համար, Պետական անվտանգության ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Ազգային շարժման քաղաքական խորհրդի անդամ Լևան Խաբեշվիլիին՝ պաշտոնյաներին հրապարակայնորեն կաշառք խոստանալու մեղադրանքով։