ՊԱԾ-ը Գաբրիել Սալոսի փողոցում և Պանկիսիի կիրճում անցկացված հատուկ գործողության մասին տեղեկություն է տարածել
Պետական անվտանգության ծառայությունը Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի պողոտայում և Պանկիսիի կիրճում անցկացված հատուկ գործողության մասին տարածել է տեղեկություն և տեսագրություն:
«Ցանկանում ենք տեղեկացնել այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկությունը նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության հետ կապված հետաքննության մասին:
Ինչպես տեղյակ եք, հատուկ գործողության ժամանակ Ախմեդ Չատաևը պայթեցրել է ինքն իրեն, իսկ ահաբեկչությունում մեղադրվող խմբի անդամները, Ռուսաստանի քաղաքացիները, Իբրագիմ Ադաշևը և Ասլանբեգ Սոլտախմադովը լիկվիդացված են, ինչպես նաև ձերբակալված է ահաբեկչության մեղադրանքով ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող Շոյաֆ Բորզիևը:
Հայտնաբերվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են Ախմեդ Չատաևի հանցակիցներ Շոյաֆ Բորզիևը, Ասլանբեգ Սոլտախմադովը և Թեմիրլան Մաչալիկաշվիլին տեղաշարժվում Թբիլիսիում:
Նշված կադրերը հանրայնացվել են այսօր:
Հետաքննությունը ընթանում է 331-րդ պրիմա հոդվածի երրորդ մասով: Որը նկատի ունի ահաբեկչության ֆինանսավորում: Որպես պատիժ նկատի ունի 17-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում»,- նշված է ՊԱԾ-ի հայտարարությունում: