ՊԱԾ-ը ֆուտբոլային խաղեր դասավորելու մեղադրանքով ձերբակալել են 8 գործող և երեք նախկին ֆուտբոլիստի
Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցներն անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, սպորտային խաղերի մասնակիցներին կաշառելու և երկրորդ և բարձրագույն լիգայում խաղացող ֆուտբոլիստների կողմից խաղեր դասավորելու փաստով մեղադրյալի տեսքով ձերբակալել են 8 գործող և երեք նախկին ֆուտբոլիստի:
ՊԱԾ-ի տեղեկությամբ, ձերբակալված են կազմակերպիչները – նախկին ֆուտբոլիստներ. Վախտանգ Ջ.-ին, Լաշա Չ.-ին և Նիկա Դ.-ին, «Ճիաթուրա ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Իրակլի Խ.-ին, ինչպես նաև «Լանչխութիի Գուրիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Ռոբերտ Ի.-ին և Իրակլի Բ.-ին, «Վիտ Ջորջիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Ջոնի Շ.-ին, Գիորգի Գ.-ին, Նիկոլոզ Մ.-ին, Պաատա Ղ.-ին և Նոդար Կ.-ին:
«Հետաքննությունը պարզել է, որ կազմակերպված խմբի անդամները կապ էին հաստատում ֆուտբոլայի ակումբների ֆուտբոլիստների հետ և որոշ գումարի դիմաց գործարքի մեջ էին մտնում հակառակորդ թիմի հետ՝ նախապես պայմանավորված հաշվով:
Նշված խաղերը նախապես պայմանավորված հաշվով ավարտելու համար կազմակերպված հանցավոր խմբի անդամները և ֆուտբոլիստները ընդհանուր ստացել են մեծ քանակությամբ գումար – 93 500 լարի»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկությունում:
Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը: