ՊԱԾ-ը ձերբակալել է Քութաիսիի մշակութային, արվեստի, կրթական հաստատությունների միության աշխատակցին
ՊԱԾ-ը ձերբակալել է Քութաիսիի մշակութային, արվեստի, կրթական հաստատությունների միության աշխատակցին

Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները խարդախության փորձի փաստով ձերբակալել են Քութաիսիի մշակութային, արվեստի, կրթական հաստատությունների միության աշխատակցին:

«Հետաքքնությամբ պարզվել է, որ մեղադրյալը Քութաիսիի քաղաքապետարանում աշխատանք սկսելու դիմաց քաղաքացուց պահանջել է 800 լարի, որտեղից 400 լարին վերցրել է նախապես»,- հայտարարում են ՊԱԾ-ում:

Ձերբակալված տղամարդը Քութաիսիի քաղաքապետարանի ենթակա կառույցի աշխատակից է: Փաստը հաստատում է Քութաիսիի քաղաքապետարանի մշակութային արվեստի հաստատությունների միության ղեկավար Վաժա Ջուղելին:

Ջուղելիի խոսքով, ձերբակալվածը թանգարանի աշխատակից է:

«Ձերբակալության մասին տեղեկությունն ստացել եմ իմ տեղակալից, ով ներկա է եղել այդ փաստին: Նա մեր աշխատակիցն է և աշխատում է պայմանագրով»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Վաժա Ջուղելին:

ՊԱԾ-ի փոխանցմամբ, հետաքննությունն ընթանում է խարդախության փորձի փաստով, որը հնարավոր է դառնար մեծ վնասի պատճառ, որը նկատի ունի 4-ից 7 տարվա ազատազրկում:

Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը: