ՊԱԾ-ը բռնազավթված Ցխինվալիից Խվիչա Մղեբրիշվիլուն ազատ արձակելու մասին տարածում է պաշտոնական տեղեկություն
Պետական անվտանգության ծառայությունը բռնազավթված Ցխինվալիից անօրեն ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլուն ազատ արձակելու մասին տարածում է պաշտոնական տեղեկություն:
«Բռնազավթիչ ուժերի կողմից ընթացիկ տարվա հուլիսի 3-ին անօրեն ձերբակալված Վրաստանի քաղաքացի Խվիչա Մղեբրիշվիլին ազատ է և այժմ գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում:
Խվիչա Մղեբրիշվիլու անօրեն ձերբակալության առաջին օրից, Պետական անվտանգության ծառայությունը, բոլոր համապատասխան գերատեսչությունների և միջազգային գործընկերների հետ միասին ակտիվ ներգրավված էր ընթացիկ գործողություններին:
Բացի այդ, ամենօրյա ռեժիմում վարում էր ակտիվ հաղորդակցություն անօրեն կալանավորի առողջական վիճակի վերաբերյալ:
Նշված հարցը ակտիվ քննարկման առարկա էր միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման ձևաչափում անցկացված հանդիպումներին»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկության մեջ:
Բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլին լքել է բռնազավթված Ցխինվալին: 47-ամյա Խվիչա Մղեբրիշվիլուն ռուս զինվորականները ձերբակալել էին հուլիսի 3-ին: