ՊԱԾ. Դվանի գյուղի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի կերպով ձերբակալված Վրաստանի երկու քաղաքացիները ազատ են արձակվել
ՊԱԾ. Դվանի գյուղի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի կերպով ձերբակալված Վրաստանի երկու քաղաքացիները ազատ են արձակվել

Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի մոտակայքում ապրիլի 30-ին ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Չիտո Ախալկացին և Գոչա Մամագուլաշվիլին ազատության մեջ են և գտնվում են կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում,- հայտնում է Պետական ​​անվտանգության ծառայությունը։

«Ախալկացիին ու Մամագուլաշվիլիին անհապաղ ազատ արձակելու համար ակտիվորեն կիրառվել է ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, այնպես էլ կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող մնացած բոլոր գործիքները։ Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։

Կենտրոնական իշխանությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում ապօրինի բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։