ՊԱԾ - Բիձինա Գեգիձեին հարցաքննության կանչելը կապված է նրա նախկին աշխատանքային գործունեության հետ
Բիձինա Գեգիձեին հարցաքննության կանչելը կապված է նրա նախկին աշխատանքային գործունեության հետ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են պետական անվտանգության ծառայությունից:
«Հակակոռուպցիոն գործակալությունում 2018 թվականի օգոստոսի 2-ից ընթանում է հետաքննություն, որի շրջանակներում Բիձինա Գեգիձեն վկայի տեսքով հարցաքննվելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 19-ին, 11:00-ին կանչվել է հակակոռուպցիոն գործակալություն:
Նշված հետաքննությունը կապված է նրա նախկին աշխատանքային գործունեության հետ»,- հայտարարում են ՊԱԾ-ում:
Խորհրդարանի անդամ, «Վրացական երազանքի» պատգամավոր Բիձինա Բրեգաձեն այսօր, 14:00-ին, հատուկ հայտարարություն կանի այն մասին, թե ինչու են նրան կանչել Պետական անվտանգության ծառայություն հարցաքննության: