ՊԱԾ - Բերշուեթի գյուղի մերձակայքում օկուպացված տարածքում օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
Գորիի մունիցիպալիտետի Բերշուեթի գյուղի մոտ գտնվող օկուպացված տարածքում օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու,- այս մասին հայտնում է Պետական անվտանգության ծառայությունը։
Նրանց տվյալներով՝ անմիջապես գործարկվել է թեժ գիծ և Եվրամիության դիտորդական առաքելությունը տեղեկացվել է անօրինական կալանավորման փաստի մասին։ Դեպքի մասին տեղեկացվել են Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները և մեր միջազգային գործընկերները։
«Առկա բոլոր լծակները գործարկվել են, և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում ապօրինի կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ։
Օկուպացիոն ուժերի կողմից իրականացվող ապօրինի ձերբակալությունները վնասում են տեղում անվտանգության միջավայրը և ծայրաստիճան դժվարացնում տեղի բնակչության առօրյան։ Սրա ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- հայտնել են ՊԱԾ-ից։