ՊԱԾ. 2025 թվականի դեկտեմբերի 5-ին բռնազավթված Ցխինվալիի տարածաշրջանի ուղղությամբ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում

17:06, 14.08.2026
2025 թվականի դեկտեմբերի 5-ին բռնազավթված Ցխինվալիի տարածաշրջանի ուղղությամբ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում․ այս մասին տեղեկությունը տարածում է ՊԱԾ-ը (Պետական անվտանգության ծառայությունը)։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացուն ապօրինի կալանքից անպայմանորեն ազատ արձակելու հարցը Վրաստանի կենտրոնական իշխանությունը պարբերաբար բարձրացնում էր Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի (IPRM) ու Ժնևի միջազգային քննարկումների ձևաչափում։
«Ինտենսիվորեն կիրառվում էր ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, այնպես էլ կենտրոնական իշխանության տրամադրության տակ եղած բոլոր համապատասխան գործիքները։ Բանակցություններում ակտիվորեն ներգրավված էին միջազգային գործընկերները։
Կենտրոնական իշխանությունը, միջազգային գործընկերների հետ միասին, շարունակում է ակտիվ աշխատանքը բռնազավթված տարածքներում ապօրինի կալանքի տակ գտնվող Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ», — նշված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ