Պետական անվտանգության ծառայության և այլ համապատասխան պետական գերատեսչությունների կողմից ներդրած ջանքերի արդյունքում, 2018 թվականին Սիրիա և Իրաք Վրաստանի քաղաքացիների մեկնման փաստեր չեն գրանցվել,- այս մասին ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության 2018 թվականի զեկույցում, որը գերատեսչությունը ներկայացրել է Վրաստանի խորհրդարանում:
«2018 թվականին ակտիվ աշխատանք էր ընթանում Սիրիայում և Իրաքում մարտնչող Վրաստանի քաղաքացիների անօրեն գործողությունների առնչությամբ ապացույցներ ձեռք բերելու համար: Նախորդ տարի Սիրիայում և Իրաքում ընթացող մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Վրաստանի մի քանի քաղաքացի, ավելի քան 20-ը մարտնչում էր ահաբեկչական կազմակերպություններում»,- նշված է ՊԱԾ-ի զեկույցում: