Պատանդը, որը կապի է դուրս եկել լրատվամիջոցների հետ, ամենախոցելին է այս բարդ իրավիճակում, քանի որ զինված անձը հաղորդակցության համար օգտագործում է հենց իրեն. Նինո Լոմջարիա
Պատանդը, որը կապի է դուրս եկել լրատվամիջոցների հետ, ամենախոցելին է այս բարդ իրավիճակում, քանի որ զինված անձը հաղորդակցության համար օգտագործում է հենց իրեն. Նինո Լոմջարիա

Պատանդը, որը կապի է դուրս եկել լրատվամիջոցների հետ, ամենախոցելին է այս բարդ իրավիճակում, քանի որ զինված անձը հաղորդակցության համար օգտագործում է հենց իրեն,- այս մասին հայտարարել է ժողովրդական պաշտպան ՝ Նինո Լոմջարիան:

Ինչպես օմբուդսմենը նշել է սոցցանցում տեղադրված հայտարարության մեջ, պատանդին վարկաբեկելը և նրա քաղաքական պատկանելության շեշտելը վտանգավոր է:

«Պատանդը, որը կապի է դուրս եկել լրատվամիջոցների հետ, ամենախոցելին է այս բարդ իրավիճակում, քանի որ զինված անձը հաղորդակցության համար օգտագործում է հենց իրեն, և նրա հանդեպ ունի ուրիշներից ավելի մեծ հետաքրքրություն:

Ոչ մեկ չգիտի զինված անձի հոգեբանական դիմանկարը, նրա իրական մտադրությունները, ուստի շատ վտանգավոր է պատանդին վարկաբեկելու արշավը և նրա քաղաքական պատկանելության վրա կենտրոնանալը:

Հիմա ամենակարևորը պատանդների, իրավապահների կյանքն ու անվտանգությունն է: Իրադարձությունների ոչ պատշաճ լուսաբանումը, սխալ շեշտադրումներ անելը կարող է ահավոր հետևանքներ ունենալ: Եկեք համերաշխ լինենք անմեղ մարդկանց և նրանց ընտանիքների հանդեպ, անկախ մեր քաղաքական հայացքներից»,- գրել է Լոմջարիան:

Հիշեցնենք, որ զինված անձը ներխուժել է Զուգդիդիում գտնվող «’Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղ և պատանդներ վերցրել: Այս պահին հարձակվողը 17 պատանդ է պահում: Իրավապահ մարմինների օգնությամբ պատանդների մի մասը լքել է բանկի շենքը: