Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները շարունակաբար որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում
Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները, համաձայնեցնելով ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայության հետ, աղետի գոտում շարունակաբար որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում։
ՊՆ տեղեկատվության համաձայն՝ աղետի անմիջապես էպիկենտրոնում, որտեղ աշխատանքներում ներգրավված են 3-րդ հետևակային բրիգադը և Արևելյան հրամանատարության մարտա-ինժեներական գումարտակը, 3-րդ հետևակային բրիգադի անձնակազմը որոնողական աշխատանքներ է իրականացնում և հողային զանգվածից ազատում «Սանսետ Շովի» հյուրանոցի տարածքը:
«Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Ազգային գվարդիայի զինվորականները, պահեստազորայինները և փրկարարները Շովիի կողմից հսկում են Չանչախա և Ռիոնի գետերի հուները՝ Ամբրոլաուրիի ուղղությամբ։ Գետերի մոնիտորինգի աշխատանքները նպաստում են միջոցառումների արդյունավետության բարձրացմանը»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։