Պաշտպանության ուժերը ստեղծման օրվանից Վրաստանի անկախության հիմքն են. Սալոմե Զուրաբիշվիլի
Պաշտպանության ուժերը ստեղծման օրվանից Վրաստանի անկախության հիմքն են. Սալոմե Զուրաբիշվիլի

Պաշտպանության ուժերը ստեղծման օրվանից Վրաստանի անկախության հիմքն են,-այս խոսքերով է դիմել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, պաշտպանական ուժերի օրվան նվիրված միջոցառմանը մասնակից զինվորականներին, որոնց շնորհավորել է պաշտպանական ուժերի հիմնադրման օրը:

«Շնորհավորում եմ Վրաստանի պաշտպանական ուժերի օրվա առթիվ: Առաջին հերթին շնորհավորում եմ շարքայիններին, սպաներին, գեներալներին, յուրաքանչյուր զինվորականի: Շնորհավորում եմ պաշտպանության նախարարության աշխատակիցներին: Շնորհավորում եմ վետերաններին, ողջ Վրաստանին: Հպարտ եմ, որ երեխա ժամանակ անձամբ ծանոթ եմ եղել գեներալ Կվինիտաձեի հետ և հպարտ եմ, որ այսօր կանգնած եմ ձեր առջև, երբ մեր բանակը դառել է 28 տարեկան:

Պաշտպանության ուժերը ստեղծման օրվանից Վրաստանի անկախության հիմքն են: Մեր զինվորականները մեր պաշտպաններն են»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահի խոսքով, միջազգային առաքելություններին մասնակցությամբ, մեր զինվորականները արևմտյան գործընկերների կողմից ստացել են բարձր գնահատանք:

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները, որը ղեկավարում էր Վրաստանը, մեկ անգամ ևս հաստատվել է, թե որքանով է աճում վստահությունը մեր հանդեպ: