Պաշտպանության ոստիկանության դեպարտամենտի 5 150 աշխատակցի աշխատավարձը ավելացել է 125 լարիով
Ներքին գործերի նախարարության պաշտպանության ոստիկանության դեպարտամենտի 5 150 աշխատակցի աշխատավարձը ավելացել է 125 լարիով,- այս մասին տեղեկություն է տարածում ներքի գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, ներքին գործերի նախարարության համակարգայի նորացման շրջանակներում, դեպարտամենտում աշխատավարձի ավելացման գործընթացն իրականացվում է փուլ առ փուլ:
«Նախնական շրջանում ավելացել է այն աշխատակիցների աշխատավարձը, որոնց վարձատրությունն ամենացածրն էր: Երկրորդ փուլի համար, կավելանա բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների աշխատավարձը:
Ոստիկանության դեպարտամենտում վերջին 10 տարիների ընթացքում աշխատավարձի ավելացում չի իրականացվել»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: