Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Թևզաձեն նշանակվել է նախագահի խորհրդական
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Թևզաձեն նշանակվել է նախագահի խորհրդական

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Թևզաձեն նշանակվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավոր խորհրդական։

Նախագահի աշխատակազմի կայքի համաձայն՝ Դավիթ Թևզաձեն Ռազմավարական պլանավորման հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնն զբաղեցնում է 2022 թվականի փետրվարի 21-ից։

Տեղեկացնենք, որ Դավիթ Թևզաձեն ծնվել է 1949 թվականի հունվարի 30-ին Սոխումիում։ 1992 թվականի հունվարին միացել է Ազգային գվարդիայի շարքերին, ղեկավարել «Օրբ» պահեստային գումարտակը, նույն թվականից մասնակցել Ցխինվալիի շրջանում և Աբխազիայում Վրաստանի միասնության համար մղվող մարտերին։ 1992-1993 թվականներին եղել է Վրաստանի զինված ուժերի 11-րդ մոտոհրաձգային բրիգադի գումարտակի հրամանատար, 1993-1994 թվականներին՝ բրիգադի հրամանատար։ 1997 թվականից Վրաստանի նախագահի կանցելարիայի Վրաստանի զինված ուժերի գլխավոր ռազմական տեսուչն է։

1998-2004 թվականներին Դավիթ Թևզաձեն եղել է Վրաստանի պաշտպանության նախարարը և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Ազգային անվտանգության խորհրդի անդամ, 2004 թվականին՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպանը։ 2004-2005 թվականներին ղեկավարել է ռազմավարական հետազոտությունների խումբ։ Ազատվել է ռեզերվում 2004 թվականից։ 2017 թվականից վետերանների գործերով պետական ​​ծառայության տնօրենի խորհրդականն է։