Պաշտպանության նախարարությունում հյուրընկալել են Գեներալ Բրեդ Նիկոլսոնին
Պաշտպանության նախարարությունում հյուրընկալել են Գեներալ Բրեդ Նիկոլսոնին

Վրաստանում այցով գտնվում է, ԱՄՆ բանակի անվտանգության ոլորտում ապահովման հրամանատարության հրամանատար, բրիգադային գեներալ Բրեդ Նիկոլսոնը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ամերիկացի գեներալին հյուրընկալել են պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին և փոխնախարար Պաատա Պատիաշվիլին։

«Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ԱՄՆ-Վրաստան համագործակցության հարցեր։ Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գեներալին ԱՄՆ-ի քաղաքական և գործնական աջակցության համար։ Կողմերը քննարկել են ԱՄՆ անվտանգության ապահովման հրամանատարության հետ արդյունավետ համագործակցության առաջընթացն ու հեռանկարները։

Ընդգծվել է հրամանատարության նշանակալի ներդրումը Վրաստանի պաշտպանության ուժերի արդիականացման և վերափոխման գործընթացում։ Զրույցն անդրադարձել է Վրաստանի պաշտպանության և զսպման ուժեղացման նախաձեռնության (GDDEI) իրականացման առաջընթացին»,- ասված է ՊՆ տեղեկատվության մեջ։