Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ԱՄՆ-Վրաստան ռազմաքաղաքական հարաբերությունների թեմայով տարածված տեղեկատվությունը սուտ է։

«Պաշտպանության նախարարությունը արձագանքում է մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որը վերաբերում է ԱՄՆ-Վրաստան ռազմաքաղաքական հարաբերությունների թեմային, և իր բովանդակությամբ լիովին սուտ է։ Նշված տեղեկատվությունը տարածվում է քաղաքական կողմնակալ անձի կողմից, որն այնուհետ օգտագործում են առանձին լրատվամիջոցներ և քաղաքականապես ներգրավված անձինք՝ ապատեղեկատվական արշավ սկսելու համար։

Հորդորում ենք հանրությանը վստահել ճշտված տեղեկատվությանը՝ հատկապես նման կարևոր թեմա քննարկելիս»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։