Պաշտպանության նախարարության ռազմավարական կապերի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել
Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական կապերի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել:
«Ռազմավարական կապերի և հասարակայնության հետ կապերի վարչությունը արձագանքում է ՊԲ նախկին զինծառայող Միխեիլ Ամաղլոբելիի վերաբերյալ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվող կեղծ տեղեկատվությանը, թե իբր նախարարությունը պատշաճ օգնություն չի ցուցաբերել ծառայության ընթացքում վիրավորված զինծառայողին։
Հանրությանը պարզաբանում ենք, որ նշված անձը 2007 թվականից ազատվել է ՊԲ-ից և չի ծառայում ՊԲ-ում։ Բանակում գտնվելու ընթացքում ծառայողական իրավիճակում վնասվածքներ չի ստացել։
Ուստի խնդրում ենք բոլորին զերծ մնալ հիմնարկին կեղծ և վնասակար տեղեկատվություն տարածելուց։ Պաշտպանության նախարարությունը գործում է օրենսդրությանը համապատասխան և կատարում է զինծառայողների նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։