Պաշտպանության նախարարության և թուրքական «Medicalpark» հիվանդանոցային ցանցի միջև հուշագիր է ստորագրվել
Վրաստանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի Mlp Care Group-ի «Medicalpark» հիվանդանոցային ցանցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկություն է տարածում ՊՆ-ն։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ պաշտոնական փաստաթուղթը ՊՆ-ում ստորագրել են պաշտպանության փոխնախարար Գիորգի Բուբունաուրին և Mlp Care հիվանդանոցների ցանցի Սամսուն «Medicalpark»-ի տնօրեն Հաքան Օզջանին։
«Փոխհամագործակցության հուշագիրը նպատակ ունի բարձրակարգ ծառայություններ մատուցել Վրաստանի պաշտպանության նախարարության զինվորականներին ու քաղաքացիական անձանց։ Համագործակցությունը նախատեսում է նաև փորձի փոխանակում Վրաստանի Գիորգի Աբրամիշվիլիի անվան ռազմական հոսպիտալի բուժանձնակազմի հետ և առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացում»,- նշվում է նախարարության տեղեկատվության մեջ: