Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Թուրքիայի դեսպանի և պաշտպանական կցորդի հետ
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Թուրքիայի դեսպանի և պաշտպանական կցորդի հետ

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին հյուրընկալել է Թուրքիայի Հանրապետության դեսպան Ալի Քաան Օրբային և պաշտպանության նոր կցորդ, գնդապետ Իլհան Օկտենդուրալին։ Լելա Չիքովանին շնորհավորել է գնդապետ Իլհան Օկտենդուրալին՝ պաշտպանության կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջող աշխատանք։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության փոխնախարարն ընդգծել է Թուրքիայի Հանրապետության հետ Վրաստանի կարևոր ռազմավարական գործընկերությունը, Թուրքիայի հաստատակամ և հետևողական աջակցությունը երկրի ինքնիշխանությանը և եվրաատլանտյան ինտեգրմանը և խոսել հարևան երկրի ամենամեծ ներդրման մասին։

Նրանց հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության տարբեր հարցեր, այդ թվում՝ ռազմական կրթություն, համատեղ վարժանքներ, ռազմական արդյունաբերություն, 2024 թվականին համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Պաշտպանության նախարարությունում թուրք դիվանագետների հետ հանդիպմանը խոսվել է նաև անվտանգության միջավայրի և տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին։