Պաշտպանության նախարարը շնորհավորել է զոհված զինծառայողների երեխաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհավորել է զոհված զինվորների երեխաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Ջուանշեր Բուրճուլաձեն «Ջինո Ֆերեդայս» ջրաշխարհում հյուրընկալել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում, միջազգային առաքելություններում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված հերոսների երեխաներին և 500 լարի «Իսթ Փոյնթ»-ի նվեր-վաուչեր է նվիրել երեխաներին։
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու հունիսի 1-ին նախատեսված տարբեր միջոցառումներին և վայելելու ժամանցի համալիրի տեսարժան վայրերը։
«Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում, միջազգային առաքելություններում և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հերոսների ընտանիքների նկատմամբ հոգատարությունն ու աջակցությունը պաշտպանության նախարարության կարևոր առաջնահերթություններից է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։