Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ընդունելությանը ԱՄՆ առափնյա պահպանության նավին
Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ընդունելությանը ԱՄՆ առափնյա պահպանության նավին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Բաթումիում ներկա է գտնվել ԱՄՆ-ի առափնյա պահպանության USCGC HAMILTON (WMSL 753) նավին պաշտոնական ընդունելությանը:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նավի հրամանատար, կապիտան Թիմ Քրոնինը ուսումնասիրել է նավը եւ Վրաստանի պաշտպանության նախարարին ծանոթացրել դրա տակտիկական ու տեխնիկական բնութագրերին:

Նավում պաշտոնական ընդունելությանը ներկա էին պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերաիան, սահմանապահ ոստիկանության պետ գնդապետ Նիկա Շարաձեն, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:

«ԱՄՆ առափնյա պահպանության նավի այցը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության համագործակցությունը և խթանել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը: Այցը նաև ընդգծում է Սև ծովի կարևորությունը եվրաատլանտյան անվտանգության համար», – ասացին Վրաստանի պաշտպանության նախարարությունից:

Նրանց խոսքով, «USCGC HAMILTON»-ն առաջին անգամ է այցելում Բաթումիի նավահանգիստ, և այն հյուրընկալվում է Վրաստանի տարածքային ջրերում գտնվող ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության վարչության կողմից:

ԱՄՆ առափնյա պահպանության նավը Բաթումիից կմեկնի մայիսի 6-ին: