Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև պաշտպանության ոլորտում սերտ երկկողմ համագործակցությունը, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին անսասան աջակցությունը, տարածաշրջանի և Սև ծովի անվտանգությունը,- սրանք այն հիմնական հարցերն էին, որոնք Պաշտպանության նախարարը ներածական հանդիպման ժամանակ քննարկել է Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը Ջուանշեր Բուրճուլաձեն ընդգծել է Թուրքիայի, որպես ռազմավարական գործընկերոջ ներդրումը Վրաստանի Պաշտպանության ուժերի կարողությունների զարգացման գործում և շնորհակալություն է հայտնել տարիների ընթացքում ցուցաբերված նյութական, տեխնիկական և ֆինանսական օգնության համար:
«Կողմերը քննարկել են Վրաստանի Պաշտպանության ուժերում ընթացող վերափոխման գործընթացը, ՆԱՏՕ-Վրաստան նորացված էական փաթեթով (SNGP Refresh) նախատեսված նախաձեռնությունները, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմական կրթության և ուսուցման փորձի փոխանակումը: Հանդիպմանը ներկա էր Թուրքիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Բուրաք Ալթիները», – ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: