Պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամները հարգանքի տուրք են մատուցել Տամիշի ճակատամարտում զոհված հերոսներին
Պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամները հարգանքի տուրք են մատուցել Տամիշի ճակատամարտում զոհված հերոսներին

Տամիշի ճակատամարտի 29-րդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչները Հերոսների հրապարակում ծաղկեպսակ դրեցին Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշակոթողին։

«Տամիշի ճակատամարտը Աբխազիայի պատերազմի պատմության ամենադժվար դրվագներից է։ Վրացի ռազմիկների արիությունն ու անձնազոհությունն օրինակելի է: Մի քանի օր տեւած մարտերից հետո ամբողջությամբ ոչնչացվել է ռուսական դեսանտը, որի դեսանտային գործողությունը ծրագրել ու համակարգել է ՌԴ ՊՆ գլխավոր շտաբը։ Տամիշի ճակատամարտում կորցրել ենք մինչև 250 մարտիկ։ Մենք միշտ կհիշենք նրանց անունները, իսկ գալիք սերունդները միշտ հպարտ կլինեն մեր մարտիկների զոհաբերությամբ։ Փա՛ռք հերոսներին»,- ասել է պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերայան։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։