Պաշտպանական ինստիտուցիոնալ կառուցման դպրոցը դարձավ Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի ասոցացված գործընկերը
Պաշտպանական ինստիտուցիոնալ կառուցման դպրոցը (DIBS) ստացել է Ասոցացված գործընկերոջ կարգավիճակ Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի (ESDC) վերահսկիչ խորհրդի կողմից:
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ այս որոշմամբ DIBS-ը դարձել է Վրաստանում Եվրամիությանն առընթեր առաջին ուսումնական ինստիտուտը։
Նրանց տվյալներով՝ կարգավիճակի շնորհմանը նախորդել է Պաշտպանության ինստիտուցիոնալ կառւոցման դպրոցի պատվիրակության պաշտոնական այցը Բելգիայի Թագավորության Սբ. Բրյուսելում։ Այցի շրջանակներում դպրոցի տնօրենն ու տեղակալը ներկա են գտնվել Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի (ESDC) գիտական խորհրդի նիստին։
Հանդիպմանը քննարկվել են եվրոպական անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև Եվրոպական միության և հարակից կրթական հաստատությունների դերն ու նշանակությունը միջազգային անվտանգության ամրապնդման գործընթացում։ Խորհրդի նիստում դպրոցի տնօրենը խոսեց DIBS-ի գործունեության մասին և ընդգծեց դպրոցի կարողությունն ու ցանկությունը՝ աջակցելու եվրոպական անվտանգության ամրապնդմանը կրթական գործունեությամբ։ DIBS-ի ասոցիացված անդամությունը միաձայն հաստատվեց գիտական խորհրդի կողմից:
Այս տարվա հունիսին Պաշտպանության ինստիտուցիոնալ կառուցման դպրոցը ևս մեկ կարևոր ճանաչում ձեռք բերեց. Դպրոցը ստացավ ՆԱՏՕ-ի 6-ամյա, անվերապահ ինստիտուցիոնալ հավատարմագրումը, Վրաստանը դարձավ տարածաշրջանում առաջին գործընկեր երկիրը, որն ունի ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված կրթական հաստատություն։
Պաշտպանական ինստիտուցիոնալ կառուցման դպրոցը, որպես ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված և Եվրամիության հետ կապված կրթական հաստատություն, 2023 թվականից կաջակցի Վրաստանում ՆԱՏՕ-ԵՄ քաղաքականության իրականացմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանային համատեքստը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։