Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու և ապօրինի վարկ ստանալու փաստով ձերբակալվել են ԹՊՀ-ի հաշվապահը և նրա հետ հանցավոր առնչություն ունեցող անձը
Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու և ապօրինի վարկ ստանալու փաստով ձերբակալվել են ԹՊՀ-ի հաշվապահը և նրա հետ հանցավոր առնչություն ունեցող անձը

Վրաստանի դատախազությունը ձերբակալել է «Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի» հաշվապահին և նրա հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձին՝ խոշոր չափի միջոցների յուրացման և ապօրինի վարկ ստանալու փաստով։

Դատախազությունից հայտնում են, որ գերատեսչությունը նշված գործով հետաքննություն է սկսել Պետական ​​աուդիտի ծառայության և համալսարանի ներքին աուդիտի հիման վրա։

Դատախազության տվյալներով՝ գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Թբիլիսիի պետական ​​համալսարանի նախկին հաշվապահն այս պաշտոնում աշխատելիս՝ օգտվելով իր պաշտոնական կարգավիճակից, համալսարանի հաշվից իր հետ կապված անձանց բանկային հաշիվներին փոխանցել և յուրացրել է՝ 165.000 լարի։

Քննչական գերատեսչության տեղեկություններով՝ քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալի հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձը մոլորության մեջ է գցել «Թի Բի Սի բանկ»-ին, իբր նա աշխատում է համալսարանում տարբեր պաշտոններում, ինչի արդյունքում ստացել է 105 000 լարի վարկ:

«Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման, յուրացմանն օժանդակելու և ապօրինի վարկ վերցնելու համար, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 11 տարի ժամկետով։

Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»,- նշված է դատախազության տեղեկատվության մեջ։