Պաշտոնաթողությունը այս պահին ամենապարզ որոշումն է, այս պահին գնալը ինձ համար պատասխանատվությունից փախչել է և ոչ թե պատասխանատվություն կրելը. Գիորգի Գախարիա
Ասեմ անկեղծ, այս պահին գնալը ինձ համար պատասխանատվությունից փախչել է և ոչ թե պատասխանատվություն կրելը,-այս հայտարարությունը, Վրաստանի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան արել է «տվ պիրվելի» հեռուստաալիքի «ռեակցիա» հաղորդման ժամանակ:
Հաղորդավար, Ինգա Գրիգոլիան նախարարին հարցրել է «արժե թե ոչ նրա պաշտոնը, դրսում կանգնած մարդկանց բողոքից և ելույթներից»:
Գիորգի Գախարիան պատասխանել է, որ պաշտոնի մասին խոսք չպետք է լինի, և պաշտոնաթողությունը պատասխանատվությունից փախչել է:
Նախարարը նշել է, որ երկրում ֆիզիկական ուժ գործադրելով, խորհրդարան ներխուժելով իշխանափոխությունը պետք է լինի անհնար: