Պաշտոնապես. Ռուսաստանին և Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել Եվրոպական խաղերին
Եվրոպական օլիմպիական կոմիտեները (EOC) հաստատել են, որ ռուս և բելառուս մարզիկներին թույլ չեն տա մասնակցել 2023 թվականի Եվրոպական խաղերին։
Այս մրցաշարը կանցկացվի Լեհաստանում հունիսի 21-ից հուլիսի 2-ը և համարվում է Փարիզի 2024 Օլիմպիական խաղերի որակավորում։
«Ռուս ու բելառուս մարզիկները ոչ մի կարգավիճակով չեն մասնակցի Եվրոպական խաղերին։ Դրա մեկնարկին մնացել է 40 օրից քիչ ժամանակ, և մեր դիրքորոշումը չի փոխվի»,- ասված է «EOC»-ի հայտարարության մեջ։