Պաշտոնապես. Ռոբերտո Մանչինիին են հանձնել Իտալիայի հավաքականը
Պաշտոնապես. Ռոբերտո Մանչինիին են հանձնել Իտալիայի հավաքականը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Ռոբերտո Մանչինիի նշանակման մասին:

Պայմանագրի մանրամասները անհայտ են, սակայն «Սքայ սպորտ Իտալիան» (Sky Sport Italia) գրել է, որ Մանչինին ստորագրելու է երկամյա պայմանագիր, որը ուժի մեջ է լինելու մինչև 2020 թվականի ամառը: Մանչինին Իտալիայի հավաքականի մարզիչի պաշտոնում փոխարինելու է Ջանպիերո Վենտուրային, որի գլխավորությամբ «Սկուադրա Աձուրան», 60 տարվա ընթացքում  առաջին անգամ չի անցել աշխարհի առաջնությանը:

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ պայմանագիրը Մանչինին խզել է երեք օր առաջ: Այս սեզոնում այս թիմը Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը: