Պաշտոնապես. Դենիս Բուշնիան միացել է «Դինամո Թբիլիսիին»
Պաշտոնապես. Դենիս Բուշնիան միացել է «Դինամո Թբիլիսիին»

Թբիլիսիի «Դինամոն» պաշտոնապես հաստատել է, որ իր կազմում ավելացել է խորվաթ հարձակվող Դենիս Բուշնյան,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թբիլիսիի «Դինամոյին» է միացել խորվաթ հարձակվող Դենիս Բուշնիան։ Ֆուտբոլիստը թբիլիսյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Դենիս Բուշնիայի և «Դինամոյի» միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև 2025 թվականի ավարտը։ Խորվաթ հարձակվողը կապտա-սպիտակ թիմի շարքերում կմրցի 25 համարի մարզաշապիկով»,- գրված է «Դինամոյի» հայտարարության մեջ։

Բուշնիայի վերջին ակումբը սլովենական «Բրավոն» էր։ Երիտասարդ հարձակվողը կարող է խաղալ ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրերում։