Պաշտոնապես բացվել է Քութայիսիի վերանորոգված միջազգային օդանավակայանը
Պաշտոնապես բացվել է Քութայիսիի վերանորոգված միջազգային օդանավակայանը:
Օդանավակայանի բացման արարողությանը ներկա էին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք:
Քութաիսիի նորացված միջազգային օդանավակայանի ներքին բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, հին և նոր տերմինալները միավորվել են:
Ինչպես նշվեց, երկու տերմինալների միավորման արդյունքում Քութաիսիի օդանավակայանն ունի մեկ տերմինալ, վայրէջքի և մեկնելու սրահներով, ինչպես նաև դրա անխափան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութայիսիի միջազգային օդանավակայանի հին տերմինալի մակերեսը կազմում էր 4800 քառակուսի մետր, իսկ ընդլայնման արդյունքում, տերմինալի ընդհանուր մակերեսը մեծացավ ՝ հասնելով 30 000 քմ.-ի:
Մինչ այժմ, եթե հին տերմինալը տարեկան կարողանում էր սպասարկել 600 հազար ուղևորի, վերանորոգված տերմինալի դեպքում ուղևորափոխադրումների հզորությունը հասնում է տարեկան 2 ու կես միլիոնի:
Քութաիսիի վերանորոգված օդանավակայանի տերմինալում գրանցման կետերի թիվը 10-ից հասել է 18-ի, որից երկուսը այսպես կոչված baggage drop off է, որտեղ ուղևորները գրանցումը առցանց ռեժիմում անցնելու դեպքում, կարող են ուղեբեռը հանձնել ինքնուրույն:
Միևնույն ժամանակ, մեկնման գոտում սահմանային անցակետերի թիվը վեցից հասցվել է 11-ի, իսկ վայրէջքի գոտում ՝ 8-ից 14-ը:
Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, եթե հին տերմինալում կոմերցիոն տարածքների ծավալը 200 քմ. էր, ապա վերանորոգված տերմինալում դրանց տարածքն աճել է, դառնալով 2000 քմ.:
Վերանորոգված տերմինալում կազմակերպվել է այսպես կոչված կանաչ տանիք և կանաչ տերաս: Օդանավակայանն ունի յոթ ելք (այսպես կոչված Gate) և կկարողանա ժամում սպասարկել ավելի քան 1200 ուղևորի, ինչը քառապատկելու է օդանավակայանի առկա հզորությունը:
Վերանորոգված տերմինալի շինարարությունը սկսվել է 2017 թվականի նոյեմբերին: Պաշտոնական տվյալների համաձայն, տերմինալի ընդլայնումն / վերազինումն արժեցել է 35 միլիոն ԱՄՆ դոլար (110 միլիոն լարի):
Օդանավակայանի ընդլայնման նախագծում աշխատում էր ավելի քան 500 մարդ, իսկ նախագծում ներգրավված էին ավելի քան 100 առաջատար վրացական և օտարերկրյա ընկերություններ: