Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 986 729 մարդ, հոկտեմբերի 2-ին պատվաստվել է 3 868 մարդ։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 986 729 պատվաստում, այս մասին տեղեկատվությունը հրապարակում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Դրանց համաձայն, մեկ չափաբաժնով պատվաստվել է 1 040 022 մարդ, որը կազմում է չափահաս բնակչության 36,6 տոկոսը, իսկ 944 520 մարդ կամ չափահաս բնակչության 33,1 տոկոսը լիովին պատվաստվել է։
Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, հոկտեմբերի 2-ին պատվաստվել է 3 868 մարդ։
Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6024 նոր դեպք, ապաքինվել է 3818 պացիենտ, մահացել՝ 49-ը։