Պաշտոնական Բաքուն չի հաստատում Հայաստանի կառավարության հայտարարությունը Ադրբեջանի կողմից կրակ բացելու մասին

19:29, 14.04.2025

Պաշտոնական Բաքուն չի հաստատում Հայաստանի կառավարության հայտարարությունը Ադրբեջանի կողմից կրակ բացելու մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ Հայաստանի կողմից տարածվող տեղեկատվությունը անհիմն է, իրականությանը չի համապատասխանում և ապատեղեկատվություն է։

Հայտարարության համաձայն՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել Սյունիքի մարզի Խանծախ բնակավայրի ուղղությամբ։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։ Մեր բանակը համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն ի պատասխան հայկական զինված ուժերի սադրանքների, որոնք կրակ են բացում մեր դիրքերի վրա։ Նման ապատեղեկատվություն տարածելով՝ թշնամին փորձում է կեղծ տպավորություն ստեղծել միջազգային հանրության մոտ և փորձում է թաքցնել իր սադրանքները, ինչը նա անում է վերջին օրերին, երբ տարբեր ուղղություններից պարբերաբար կրակ է բացում ադրբեջանական բանակի դիրքերի վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ