Պաշտոնական այցով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը
Հունիսի 10-12-ը պաշտոնական այցով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը։ Այդ մասին Օ’Բրայենը հրապարակել է սոցցանցում։
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության շրջանակներում հանդիպումը կղեկավարի պետքարտուղարի օգնականը։ Հանդիպմանը կողմերը կխոսեն երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացի մասին և կքննարկեն հետագա քայլերը։
Այցի շրջանակներում Ջիմ Օ՛Բրայենը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախատեսված է նաև հանդիպում գործարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։