Պարզվում են եզրագծեր, որ ֆասիլիտատոր դեսպանների ներգրավմամբ, երրորդ փուլի շուրջ տեղի կունենա փոխզիջումնային համաձայնություն. Գիորգի Ամիլախվարի
Պարզվում են եզրագծեր, որ ֆասիլիտատոր դեսպանների ներգրավմամբ, երրորդ փուլի շուրջ տեղի կունենա փոխզիջումնային համաձայնություն. Գիորգի Ամիլախվարի

Մենք չենք կարող խոսել բանակցությունների մանրամասների մասին, սակայն պարզվում են եզրագծեր, որ ֆասիլիտատոր դեսպանների ներգրավմամբ, երրորդ փուլի շուրջ տեղի կունենա փոխզիջումնային համաձայնություն,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» անդամ Գիորգի Ամիլախվարին:

Ամիլախվարի խոսքով, իրենք ակնկալում են, որ առաջիկայում տեղի կունենա բանակցությունների երրորդ փուլը:

«Բանակցությունների ընթացքն գաղտնի է, ուստի չենք կարող խոսել մանրամասների մասին խոսել, սակայն պարզվում են եզրագծեր, որ ֆասիլիտատոր դեսպանների ներգրավմամբ, երրորդ փուլի շուրջ տեղի կունենա փոխզիջումնային համաձայնություն, երկու կողմերն էլ քայլեր կձեռնարկեն մեր երկրի ապագայի համար, որպեսզի դադարեցվի բոյկոտի ռեժիմը և շարունակենք աշխատանքը խորհրդարանում:

Մենք ակնկալիք ունենք, որ առաջիկա օրերին տեղի կունենա երրորդ փուլը, մեր տրամադրությունը հուսալի է: Մեր ընտրողների, մեր երկրի շահերից է բխում, որ մեր դիրքերը մերձեցվեն, փոխզիջումային քայլեր ձեռնարկենք և ընդհանուր որոշում կայացնենք, որն այնքան անհրաժեշտ է մեր երկրի զարգացման համար: Սակայն մինչ երրորդ փուլը վերջնագրերի լեզվով խոսելը համարում ենք ոչնպատակային»,- հայտարարել է Գիորգի Ամիլախվարին:

Ինչ վերաբերում է կուսակցությունների բյուջետային ֆինանսավորմանը, ըստ Ամիլախվարիի, անհամատեղելի է բոյկոտի ռեժիմ հայտարարելը և միևնույն ժամանակ պահանջել իրենց հատկացված ֆինանսավորումը, որը նրանց տրվում է խորհրդարանում քաղաքական կյանքը շարունակելու համար:

«Մենք սա համարում ենք սխալ քայլ: Դա նրանց որոշումն է, սակայն ավելի լավ է քայլ անեն, մտնել խորհրդարան և վերցնեն իրենց համար հատկացված ֆինանսավորումը, շարունակեն քաղաքական կյանքը խորհրդարանի ամբիոնից»,- հայտարարել է Գիորգի Ամիլախվարին: