Պարզվել է Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնվող ևս երեք անձի ինքնությունը
Բացի Իրանի նախագահից և արտաքին գործերի նախարարից, պարզվել է կործանված ուղղաթիռում գտնվող ևս երեք անձի ինքնությունը։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ նախագահի հետ Թավրիզ էին թռչում Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ, գեներալ Մալեք Ռահմատը, ինչպես նաև մի իմամ, ով պետք է ուրբաթօրյա աղոթքը կատարեր Թավրիզում։ Ուղղաթիռում եղել են նախագահի գվարդիայի ղեկավար Սարդար Սայեդ Մեհդի Մուսավին և պահակախմբի մի քանի անդամներ, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռայիսճն Իրան-Ադրբեջան սահմանային տարածքից շարժվում էր դեպի Թավրիզ քաղաք, որը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին վերադառնում էր ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։