Պարկինսոնով և էպիլեպսիայով տառապող քաղաքացիների համար կէժանանան բուժող դեղամիջոցները
«Խրոնիկ հիվանդությունները բուժող դեղամիջոցների ապահովման» ծրագրին ավելանում են նյարդաբանական հիվանդությունների, էպիլեպսիայի և պարկինսոնի դեղամիջոցները,- այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Ինչպես հայտարարել է նախարարը, բնակչության համար էժանացած դեղամիջոցները կլինի մեծ աջակցություն, որը պետության կողմից ևս մեկ առաջ դրված քայլ է:
Սերգեենկոյի խոսքով, բնակչությունը տարբեր հիվանդությունների բուժման համար կօգտվի 35 դեղամիջոցից, սակայն հետագա փուլերում նախատեսվում է այն հասցնել մինչև 60 դեղամիջոցի:
«Խրոնիկ հիվանդությունները բուժող դեղամիջոցների ապահովման» ծրագիրը գործարկվել է 2017 թվականին և դրանից օգտվել է մոտ 41 հազար մարդ: