Պարենի ազգային գործակալությունը Թբիլիսիում կասեցրել է ձկան ապխտման արտադրամասի արտադրական գործընթացը
Պարենի ազգային գործակալության Թբիլիսիի դեպարտամենտի տեսուչները պետական վերահսկողություն են իրականացրել ձկան ապխտման «Կոբի Թևզի» ՍՊԸ արտադրամասում (հասցե՝ ք. Թբիլիսի, Քիզիղիի փ. N62, ՀՎՀՀ 400330600)։ Այս մասին տեղեկությունը տարածում է Պարենի ազգային գործակալությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել են կրիտիկական և ոչ կրիտիկական անհամապատասխանություններ՝ ժամկետանց սնունդ, հիգիենայի նորմերի, մակնշման և հետագծելիության կանոնների խախտում։ Բացի այդ, տնտեսվարողն իրականացրել է գործունեություն՝ առանց տնտեսական գործունեության ռեգիստրում գրանցվելու։
Օրենսդրության համաձայն՝ տնտեսվարողը տուգանվել է, և մինչև անհամապատասխանությունների վերացումը արտադրական գործընթացը կասեցվել է։