Պարենի ազգային գործակալությունը հետաքննություն է սկսել տրիխինելոզի գործով
Հունվարի 27-ին Պարենի ազգային գործակալությունը ծանուցում է ստացել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնից տրիխինելոզի հաստատված դեպքի մասին։ Այս մասին ասվում է Պարենի ազգային գործակալության հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ 63-ամյա պացիենտը հիվանդության կլինիկական նշանների ի հայտ գալուց մի քանի օր առաջ օգտագործել է խոզի միս և կուպատ, որը ձեռք է բերել Օզուրգեթիում (ընտանիքի մեկ այլ անդամ նույնպես օգտագործել է միսը, թեև նա այս պահին հիվանդության ախտանշաններ չունի:
«Հիվանդը չի կարողանում անվանել մսի ու սննդի վաճառողին: Ծանուցումն ստանալուն պես տեղեկատվությունն անմիջապես ուղարկվել է Գուրիայի շրջվարչակազմ և անասնաբուժական վարչություն՝ արձագանքի համար։ Պարենի ազգային գործակալության մասնագետներն արդեն սկսել են հետաքննությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հորդորում է սպառողներին միս չգնել անկազմակերպ առևտրի տարածքներից, որտեղ մսի ծագումը պարզ չէ, խոզը սպանդանոցում չի մորթվել, և, հետևաբար, անհայտ է, թե արդյոք այն ստուգվել է տրիխինելոզի համար։
«Տրիխինելոզը հիվանդություն է, որով մարդիկ կարող են վարակվել՝ օգտագործելով տրիխինելլա մանրադիտակային մակաբույծով վարակված կենդանիների հում միս: Հիմնական գործոնը խոզի միսն է, թեև ջրամբարը կարող են լինել այլ վայրի կենդանիներ և ձի:
Տրիխինելոզի կլինիկական նշաններն են՝ գլխացավ, ջերմություն, դող, հազ, դեմքի և աչքերի այտուցվածություն, հոդերի և մկանների ցավ և մաշկի քոր: Առաջին ախտանիշները կարող են ուղեկցվել փորլուծությամբ կամ փորկապությամբ: Հիվանդության ծանր ընթացքը բնութագրվում է համակարգման խանգարումներով, սրտի և շնչառության հետ կապված խնդիրներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։