Պարեկային ոստիկանությունից հայտնում են, որ «Դարյալի» անցակետում ուղևորահոսքի աճ չի նկատվում ո՛չ Վրաստան մուտք գործելու, ո՛չ էլ դուրս գալու ուղղությամբ
Պարեկային ոստիկանությունից հայտնում են, որ «Դարյալի» անցակետում ուղևորահոսքի աճ չի նկատվում ո՛չ Վրաստան մուտք գործելու, ո՛չ էլ դուրս գալու ուղղությամբ

Հունիսի 24-ի երեկոյան «Դարյալի» սահմանային անցակետում իրավիճակը չի փոխվել, իրավիճակը նույնն է, ինչ երեկ, նախօրեին և վերջին շաբաթներին,- հայտարարել է ՆԳՆ պարեկապահակային ծառայության ներկայացուցիչ Դավիթ Փխալաձեն՝ «Դարյալի» սահմանային անցակետում լրագրողներին։

Նրա խոսքով, ՆԳՆ աշխատակիցները սովորականի պես շարունակում են վերահսկել սահմանային անցակետը։

«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով տեղեկացնում ենք, որ հունիսի 24-ի երեկոյան Դարյալի սահմանային անցակետում իրավիճակը չի փոխվել, նույն իրավիճակն է, ինչ երեկ, նախօրեին և վերջին շաբաթներին։ Ուղևորահոսքի աճ չի նկատվում ո՛չ Վրաստան մուտք գործելու, ո՛չ էլ դուրս գալու ուղղությամբ։ ՆԳՆ աշխատակիցներն աշխատում են սովորական ռեժիմով»,- ասել է Դավիթ Փխալաձեն։

Մինչ այդ ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Դարյալի սահմանային անցակետում իրավիճակը լիովին վերահսկվում է գերատեսչության համապատասխան ստորաբաժանումների կողմից, և այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա։