Պարեկային ոստիկանությունը կորոնավիրուսի հետ կապված հանձնարարականների կատարման նպատակով մետրոկայանների մոտ շարունակում է մոնիտորինգը
Պարեկային ոստիկանությունը կորոնավիրուսի հետ կապված հանձնարարականների կատարման նպատակով մետրոկայանների մոտ շարունակում է մոնիտորինգը

Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված կանոնների և հանձնարարականների կատարման նպատակով, մետրոկայանների մոտ իրականացնում է ինտենսիվ մոնիտորինգ,- այս մասին նշված է ՆԳՆ-ի մամլո ծառայության կողմից տարածված տեղեկության մեջ:

Գերատեսչության փոխանցմամբ, Թբիլիսիում գործող բոլոր մետրոկայանների մոտ մոբիլիզացված կլինեն պարեկ-տեսուչներ, որոնք քաղաքացիների անվտանգության նպատակով, կվերահսկեն մետրոկայան մուտք գործող և դուրս երկող անձանց շնչադիմակ կրելը և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործող կանոնների պաշտպանությունը:

Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում, կրել շնչադիմակ, հնարավորինի սահմաններում պահպանել հեռավորություն և ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցումներին: