Պարեկային ոստիկանությունը ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանը անօրինական հատելու փորձի մեղադրանքով
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի սահմանային կառավարման և համակարգման գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու՝ կեղծ փաստաթղթի օգտագործմամբ Վրաստանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
«Իրավապահ մարմինների աշխատակիցները Սարփիի սահմանային անցակետի տարածքում ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու, երբ նա փորձում էր անօրինական կերպով հատել Վրաստանի պետական սահմանը՝ կեղծ փաստաթղթի օգտագործմամբ։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-344 և 362 հոդվածների 1-ին և 2-րդ մասերով, որոնք նախատեսում են մինչև 5 տարի ազատազրկում», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։