Պարեկային ոստիկանությունը արգելել է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածին ցանկացած տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Պարեկային ոստիկանությունը արգելել է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածին ցանկացած տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժը,- այս մասին լրատվություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:
«Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածին առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Փակ ճանապարհը վերահսկում են ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի, Մցխեթա-Մթիանեթի և Գուդաուրիի ստորաբաժանման աշխատակիցները:
Իրավապահները ավտոտրանսպորտին կանգնեցնում են Ժինվալիի մոտակայքում և կոչ են անում բոլորին ապաստան գտնել մոտակա վայրերում:
Պարեկային ոստիկանության աշխատակիցները անհրաժեշտության դեպքում ուղևորներին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan