Պարեկային ոստիկանություն - Հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում սպասվող ծանրաբեռնվածության պատճառով քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ անձնական տրանսպորտային միջոցներով երթեւեկելուց
Հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում սպասվող ծանրաբեռնվածության պատճառով քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ անձնական մեքենաներով երթեւեկելուց,- ասված է Թբիլիսիի պարեկային ոստիկանության հաղորդագրությունում։
Հայտարարության համաձայն՝ «Վրացական երազանք»-ի նախընտրական ամփոփիչ միջոցառման պատճառով սպասվող ծանրաբեռնված երթեւեկությունը կապված է որոշ փողոցներում ավտոմեքենաների երթեւեկության որոշակի ժամկետով սահմանափակման հետ։
«Ինչպես հանրությանը հայտնի է, հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում նախատեսված է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական կուսակցության եզրափակիչ նախընտրական միջոցառումը։ Նշված իրադարձության կապակցությամբ Թբիլիսիի առանձին փողոցներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը որոշակի ժամանակով սահմանափակվել է։
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նախատեսված հանդիպումը կլինի լայնամասշտաբ, քանի որ միջոցառմանը մայրաքաղաքում բնակվող քաղաքացիներից բացի կմիանան նաև մարզերից։
Հասարակական կարգը պահպանելու և տրանսպորտի անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով միջոցառման վայրում և հարակից տարածքներում մոբիլիզացվելու են Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները։
Սպասվող ծանրաբեռնվածության պատճառով քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ անձնական տրանսպորտային միջոցներով երթեւեկելուց։
Միջոցառման առնչությամբ սահմանված սահմանափակումը կգործի հոկտեմբերի 23-ի ժամը 00:00-ից մինչև հանդիպման ավարտը։ Միջոցառման ավարտից հետո երթևեկությունը կվերականգնվի սովորական ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։