Պարեկային ոստիկանության վարչությունը բնակչությանը զգուշացնում է մարզերում առատ ձյան և մերկասառույցի պատճառով
ՆԳՆ պարեկային ոստիկանության վարչությունը հորդորում է մարզերում առատ ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին երթևեկել ձմեռային համապատասխան անվադողերով, ենթարկվել պարեկային ոստիկանության ծառայողների ցուցումներին և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Ինչպես նշվում է պարեկային վարչության հաղորդագրության մեջ, այս պահին երկրի ողջ տարածքում հնարավոր է տեղաշարժվել բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցներով։ Այնուամենայնիվ, անվտանգության լրացուցիչ միջոցառումների նպատակով տրանսպորտի տեղաշարժը կարգավորում են պարեկային ոստիկանության բրիգադները։
«Միաժամանակ պարեկային ոստիկանության աշխատակիցները հսկում են ձմեռային անվադողերով մեքենաների տեղաշարժը Ծաղվերի ավանից դեպի Բակուրիանի-Ցեմի ուղղությամբ։ Ամառային անվադողերի հայտնաբերման դեպքում մեքենայի վարորդին թույլ չեն տա շարժվել վերը նշված ուղղությամբ»,- նշված է պարեկապահակային վարչության հաղորդագրությունում։