Պարեկային ոստիկանության պետի տեղակալը հայտարարում է, որ Դմանիսի հետ տեղաշարժը սահմանափակվել է անվտանգության նկատառումներից ելնելով
Պարեկային ոստիկանության պետի տեղակալը հայտարարում է, որ Դմանիսի հետ տեղաշարժը սահմանափակվել է անվտանգության նկատառումներից ելնելով

Պարեկային ոստիկանության պետի տեղակալ, Կախա Բուխրաձեն հայտարարում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, Դմանիսիի մուտքի մոտ երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է:

«Մենք տեղացիներին թույլ ենք տալիս հնարավորինս տեղաշարժվել: Այլ հարցերի շուրջ կարող եք դիմել ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը», – հայտարարել է Կախա Բուխրաձեն:

Այս պահին իրավիճակը տեղում հանդարտվել է: Ոստիկանական ուժերը կենտրոնացված են Դմանիսիի մուտքի մոտ:

Բացի այդ, այսօր Դմանիսի են ժամանել՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, Պետական ​​անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին, խորհրդարանի ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Սոզար Սուբարին և խորհրդարանի անդամ Գոգի Մեշվելիանին:

Հիշեցնենք, ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, երեկ Դմանիսիում կենցաղային հողի վրա տեղացիները բախվել են միմյանց, ինչը վերածվել է խմբային բռնության: