Պարեկային ոստիկանության դեպարտամենտի նախկին պետ՝ Դավիդ Ցինարիձեն մեղադրվում է կնոջ նկատմամբ սպառնալու և բռնություն գործադրելու մեջ
Պարեկային ոստիկանության նախկին պետ՝ Դավիթ Ցինարիձեին մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ սպառնալու և բռնություն գործադրելու մեջ:
Ըստ Վրաստանի դատախազության տվյալների՝ Դավիթ Ցինարիձեն հարբած վիճակում բանավոր և ֆիզիկապես բռնություն է գործադրել իր կնոջ Մ.Բ.-ի նկատմամբ, այնուհետև սպառնացել է իր կյանքին վերջ տալու հրազենի կիրառմամբ, որից, ըթացկում, մեկ անգամ կրակել:
«Դ.Ց.-ին մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ բռնության գործադրելու և սպառնալու մեջ՝ «Քրեական օրենսգրքի» 151-րդ հոդվածի 2-րդ մասով, «Դ» ենթակետով և 126-րդ հոդվածի 1-ին մասով:
Հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 27-ի, գիշերվա ժամերին Դ.Ց.-ն, հարբած վիճակում, բանավոր և ֆիզիկապես հարձակվել է կնոջ՝ Մ.Բ.-ի վրա, այնուհետև սպառնացել է սպանել նրան հրազենի կիրառմամբ, որից ընթացքում նա արձակել է մեկ կրակոց: Իրավապահները ձերբակալել են Դ.Ց.-ին դեպքի վայրում: Քրեական գործով անկացվել են տասնյակ քննչական գործողություններ, այդ թվում՝ վկաների հարցաքննում, առգրավվել են քննության համար կարևոր ապացույցները, նշանակվել են փորձաքննություններ», – ասված է դատախազության տեղեկատվության մեջ։
Ըստ քննչական գերատեսչոըթյան՝ ապրիլի 29-ին մեղադրյալ կողմը միջնորդություն է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան՝ Դավիթ Ցինարիձեին նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվի կալանավորում: Միջնորդությունը Թբիլիսիի քաղաքային դատարանը կքննարկի 2020 թվականի ապրիլի 30-ին: